Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի բանակցությունները
Օգոստոս 31, 2016 08:38 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն դադարեցնել բռնությունն այդ մերձավորարևելյան երկրում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Դա լավ երկխոսություն է»,- հայտարարել է Քերին՝ շփվելով Նյու Դելիի ուսանողների հետ։
«Մեծ հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք քննարկումերով մի քանի հարց լուծել, ապա կունենանք առաջ շարժվելու հնարավորություն՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու և որոշակիորեն դինամիկա փոխելու համար»,- հավելել է նա։
1in.am
Պիտակ