Politico. ԵՄ փոքր երկրները դժգոհ են խոշոր հարեւանների հարկադրանքից
https://parstoday.ir/hy/news/world-i33034-politico._ԵՄ_փոքր_երկրները_դժգոհ_են_խոշոր_հարեւանների_հարկադրանքից
Եվրամիության անդամ փոքր երկրները դժգոհ են, որ Գերմանիայի գլխավորությամբ ավելի խոշոր երկրների կողմից հարկադրանքի են ենթարկվում: Այս մասին հայտնում է Politico պարբերականը, փոխանցում է news.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 14:29 Asia/Tehran
  • Politico. ԵՄ փոքր երկրները դժգոհ են խոշոր հարեւանների հարկադրանքից

Եվրամիության անդամ փոքր երկրները դժգոհ են, որ Գերմանիայի գլխավորությամբ ավելի խոշոր երկրների կողմից հարկադրանքի են ենթարկվում: Այս մասին հայտնում է Politico պարբերականը, փոխանցում է news.am-ը:

 «Եվրոպայի բոլոր փոքր անդամները դժգոհ են, քանի որ ԵՄ շրջանակներում որոշումներ ընդունելիս մեծ երկրները՝ Բեռլինի գլխավորությամբ, իրենց փոխարեն են հանդես գալիս: Այդ մտահոգությունը հաստատել են ԵՄ-ում ստեղծված տարածաշրջանային տարբեր միավորումները, օրինակ՝ սկանդինավիական, մերձբալթյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրների, այսպես կոչված, Վիշեգրադյան միավորումը»,- հայտնում է պարբերականը:

Սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում տեղի ունենալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի նախաշեմին, որն առաջին անգամ տեղի կունենա առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ հանդիպման հաջողության համար անհրաժեշտ է «ձերբազատվել «հին» եւ «նոր» երկրների (Եվրամիության անդամներ) ընդդիմախոսության պարզունակ տրամաբանությունից»:

Բելգիայի վարչապետն ակնկալում է, որ Բրատիսլավայի գագաթաժողովը «եվրոպական նախագծին նոր խթան կհաղորդի», մասնավորապես՝ անվտանգության եւ տնտեսական քաղաքականության հարցերում:  

lratvakan.am/

1/9/2016