Եվրահանձնաժողովը 14 նախագիծ է ընտրել ռուսական գազից անկախանալու համար. Der Spiegel
Եվրահանձնաժողովը 14 առաջնահերթ ծրագիր է ընտրել գազամատակարարման ոլորտում, որոնց զարգացումը կօգնի հաղթահարել ռուսական մատակարարումներից կախվածությունը:
Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է գերմանական Der Spiegel թերթի կայքը՝ վկայակոչելով գերատեսչությունում աղբյուրի:
Խոսքն ընդհանուր ենթակառուցվածքի կենտրոնական նախագծերի զարգացման մասին է, որոնց միջոցով «շուտով ԵՄ ցանկացած պետություն կկարողանա գազ ստանալ շատ երկրներից», ասված է հոդվածում:
Այդ նախաձեռնությունը կներկայացվի չորեքշաբթի օրն էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեի կողմից:
Եվրահանձնաժողովի առաջնահերթ նախագծերի թվում են Խորվաթիայում հեղուկ բնական գազի տերմինալի կառուցումը, այդ թվում՝ Հունգարիայի ուղղությամբ գազամուղի կառուցումը, մի քանի խողովակաշարերի կառուցում, որոնք ավելի լավ կմիացնեն Ֆինլանդիան և Բալթյան երկրները ԵՄ մյուս մասի գազային ցանցի հետ, ինչպես նաև Ռումինիայում, Բուլղարիայում և Հունաստանում խողովակաշարերի ցանցի ընդլայնումը: Դրանց իրականացման համար Եվրամիությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի։