Թուրքիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել
https://parstoday.ir/hy/news/world-i33349-Թուրքիայի_ափերի_մոտ_զբոսաշրջային_նավ_է_խորտակվել
Թուրքական Անթալիայի ափերի մոտ կործանվել է Kurt-C զբոսաշրջային նավը, որում եղել է 100-ից ավելի մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2016 08:34 Asia/Tehran
  • Թուրքիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել

Թուրքական Անթալիայի ափերի մոտ կործանվել է Kurt-C զբոսաշրջային նավը, որում եղել է 100-ից ավելի մարդ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, թուրքական ԶԼՄ-ներին հղումով, փրկվել է 84 մարդ, ևս 33-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ 2-ը համարվում է անհետ կորած:

Զբոսանավի կործանման տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Kurt-C-ն մեկնել էր մեկօրյա շրջագայության, սակայն եղանակային ոչ բարենպաստ պայմանները ստիպել են նավապետին նախանշված ժամանակից շուտ ավարտել ծովային զբոսանքը: Նշվում է, որ երբ ափ հասնելուն մնացել էր մոտ 2 կմ, նավը սկսել է ճոճվել ու թեքվել է կողքի վրա:Գրում է tert.am-ը:

 

lratvakan.am/

4/9/2016