Օբաման ու Աբեն քննարկել են ԿԺԴՀ միջուկային փորձարկումը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում քննարկել է ԿԺԴՀ վերջին միջուկային փորձարկումը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը: Հեռախոսազրույցի մանրամասները չեն հրապարակվում:
Ավելի վաղ ԿԺԴՀ միջուկային փորձարկումը հեռախոսով քննարկել են Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի առաջնորդները:
Տեղական ժամանակով մոտ 9:30-ին ԿԺԴՀ-ում արձանագրվել է 5:0 մագնիտուդով երկրաշարժ: ԿԺԴՀ իշխանությունները հաստատել են միջուկային փորձարկման հաջող անցկացումը ու հայտնել, որ ունակ են բալիստիկ հրթիռները սարքավորել միջուկային մարտագլխիկներով:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով պայթուցիկ սարքի հզորությունը կարող էր 10 կիլոտոննա կազմել, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է հունվարին որոտացած պայթյունի հզորությունը, որը 6 կիլոտոննա էր: Հարավկորեացի մասնագետները նաեւ շեշտել են, որ հաստատման դեպքում այս միջուկային փորձարկումները կարող են ամենախոշորը դառնալ ԿԺԴՀ պատմության մեջ:
News.am