Եվրոպան հայտնվել է ահաբեկչական սպառնալիքի դեմ հանդիման. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i34816-Եվրոպան_հայտնվել_է_ահաբեկչական_սպառնալիքի_դեմ_հանդիման._Մերկել
Եվրոպան հայտնվել Է ահաբեկչական սպառնալիքի եւ միգրացիոն մարտահրավերի դեմ հանդիման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2016 15:59 Asia/Tehran
  • Եվրոպան հայտնվել է ահաբեկչական սպառնալիքի դեմ հանդիման. Մերկել

Եվրոպան հայտնվել Է ահաբեկչական սպառնալիքի եւ միգրացիոն մարտահրավերի դեմ հանդիման:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Ելույթը ուղիղ եթերում հեռարձակել Է Phoenix հեռուստաալիքը:

«Մենք սպառնալիք ունենք ի դեմս ահաբեկչության, ունենք մարտահրավեր ի դեմս միգրացիայի: Միգրացիան մասնակիորեն հրահրված Է քաղաքացիական պատերազմներով եւ ԻՊ-ի դեմ պայքարով, ինչպես դա մենք տեսնում ենք Իրաքում եւ Սիրիայում, մասնակիորեն դա միգրացիա Է տնտեսական խնդիրների պատճառով, եթե խոսքը վերաբերում Է աֆրիկյան մայրցամաքին: Այդ հարցերին մենք պետք Է պատասխան տանք»,-ասել Է Մերկելը:

Կանցլերը հավելել Է, որ եվրոպացիները պետք Է «ի վիճակի լինեն պաշտպանել իրենց արտաքին սահմանները եւ ընդհանուր պատասխանատվություն կրել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am