ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինի ավիաբազայում
Հոկտեմբեր 14, 2016 06:19 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի Е-3 հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը։
Օդանավը սարքավորված է ռադիոտեղորոշիչ հայտնաբերման AWACS համակարգով, մշտական տեղակայության վայրը Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան է։
Էստոնիայի ՌԾՈւ հրամանատար գնդապետ Յաակ Տարիենը հայտնել է, որ E-3 օդանավերը թռչում են ըստ ծրագրի, թե՛ Էստոնիայի, թե՛ Լատվիայի ու Լիտվայի ՀՕՊ ծառայությունների աջակցությամբ։
Բալթյան երկրները օդային պարեկության համար սեփական օդանավեր չունեն, դրա համար էլ 2004-ին ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունից հետո այդ երկրների օդային սահմանների պարեկությունն իրականացնում են Դաշինքի մյուս երկրները։
News.am
Պիտակ