Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i4042-Շտայնմայերը_Ռուսաստանին_հորդորել_է_օգնել_Սիրիա_հումանիտար_օգնություն_հասցնելու_հարցում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի կոչ է արել օգտագործել իր ողջ կարողությունը, որպեսզի ապահովվի Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2016 12:09 Asia/Tehran
  • Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի կոչ է արել օգտագործել իր ողջ կարողությունը, որպեսզի ապահովվի Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հորդորում եմ Ռուսաստանին և կրակի դադարեցման գործում բոլոր մյուս մասնակից պետություններին օգտագործել իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովեն Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը, իսկ նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և սիրիական ընդդիմությանը` իջեցնել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված լարվածության մակարդակը»,-Շտայնմայերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա խոսքերով, անթույլատրելի է, որպեսզի մյունխենյան պայմանավորվածությունները «թաղվեն ռումբերի տակ»:

Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ շաբաթում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ սահմանել, արագացնել հումանիտար օգնության տրամադրումը և աշխատել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Միաժամանակ, որոշվել է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը:

orer.am

14/2/2016