Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայում պատգամավորների ձերբակալության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i41215-Եվրոպայում_քրդերը_բողոքում_են_Թուրքիայում_պատգամավորների_ձերբակալության_դեմ
Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2016 11:47 Asia/Tehran
  • Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայում պատգամավորների ձերբակալության դեմ

Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ:

Լոնդոնում քուրդ ցուցարարները հավաքվել են BBC-ի շենքի դիմաց` փորձելով առավելագույն ուշադրության հրավիրել ստեղծված իրավիճակի առնչությամբ իրենց դիրքորոշման վրա:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բեռլինում, Ստրասբուրգում, Հռոմում, Ֆրանկֆուրտում և մի շարք այլ քաղաքներում:

Հիշեցնենք, Թուրքիայում նոյեմբերի 4-ի գիշերը ձերբակալվել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երկու համանախագահներին, ինչպես նաև խորհրդարանում կուսակցության 11 պատգամավորների: Քրդամետ քաղաքական գործիչները ձերբակալվել են ահաբեկչությունն աջակցելու գործի շրջանակներում. Անկարան նրանց մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ:

armedia.am/

4/10/2016/