ՆԱՏՕ-ն ՌԴ-ի գործողություններին կպատասխանի հավաքական անվտանգության ուժեղացմամբ. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i41569-ՆԱՏՕ_ն_ՌԴ_ի_գործողություններին_կպատասխանի_հավաքական_անվտանգության_ուժեղացմամբ._Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքն իր զգալի թվով զինվորականների ծառայության ուժեղացված ռեժիմի կբերի որպես պատասխան Ռուսաստանի կողմից դրսեւորվող ակտիվության:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 07, 2016 07:09 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն ՌԴ-ի գործողություններին կպատասխանի հավաքական անվտանգության ուժեղացմամբ. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքն իր զգալի թվով զինվորականների ծառայության ուժեղացված ռեժիմի կբերի որպես պատասխան Ռուսաստանի կողմից դրսեւորվող ակտիվության:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Times թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք տեսանք՝ ինչպես Է Ռուսաստանն ավելի ու ավելի գործուն դառնում բազմաթիվ ասպեկտներով,- ասել Է նա:- Մենք տեսանք Ռուսաստան, որը երկար տարիներ Էապես մեծացնում Է իր ռազմական հզորությունը»: «Մենք նաեւ տեսել ենք՝ ինչպես Է Ռուսաստանը Եվրոպայում քարոզչությունն օգտագործում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, եւ հենց դա Է ՆԱՏՕ-ի հակազդման պատճառը,- նշել Է Ստոլտենբերգը:- Մենք պատասխանում ենք սառը պատերազմի ժամանակներից ի վեր մեր հավաքական անգվտանգության ամենազգալի ուժեղացմամբ»:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվել Է հրատարակությունը, դաշինքի գլխավոր քարտուղարը կարեւորել Է «ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերի պահպանումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am