Մամուլի տեսություն 11-11-2016
https://parstoday.ir/hy/news/world-i42178-Մամուլի_տեսություն_11_11_2016
Միավորված Եվրոպան միջազգայինմասշտաբով անվտանգության տարբեր մարտահրավերներ է դիմագրավում: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել անվտանգության հարցերում և արտաքին քաղաքականության դաշտում Եվրամիության կողմից նոր ճգնաժամի կառավարման ակնկալիքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2016 09:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   11-11-2016

Միավորված Եվրոպան միջազգայինմասշտաբով անվտանգության տարբեր մարտահրավերներ է դիմագրավում: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել անվտանգության հարցերում և արտաքին քաղաքականության դաշտում Եվրամիության կողմից նոր ճգնաժամի կառավարման ակնկալիքով:

«Ռեսալաթ»

Շտայնմայերն ի՞նչ է ակնկալում միավորված Եվրոպայից

 

Միավորված Եվրոպան միջազգայինմասշտաբով  անվտանգության տարբեր մարտահրավերներ է դիմագրավում: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել անվտանգության հարցերում և արտաքին քաղաքականության դաշտում Եվրամիության կողմից նոր ճգնաժամի կառավարման ակնկալիքով:

Անդրադառնալով Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի ներկայացրած անվտանգության քաղաքականության նոր ստրատեգիային , նա ավելացրել է .-«Մեզ անհրաժեշտ է ի սկզբանե կիրառել կիրառական ռազմական և ոչ-ռազմական միատարր միջոցներ: Երկուսն էլ պետք է լինեն զուգահեռ: Նախագիծը հատկապես պաշտպանական քաղաքականության հարցում , ենթադրում է Եվրոպայի հարևանությամբ ճգնաժամերի հաղթահարմանն ուղղված առավել համադրված քայլեր»:

Բեռլինում Շտայնմայերը հանդիպելու է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարներին: Երկրներ, որոնք ձգտում են արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում ինտեգրման զարգացմանը: Հիշյալ պետայրերը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարին հղած նամակում ներկայացրել են նախնական առաջարկ, որի մեջ են ընդգրկվում առավել օպիեկտիվ կանխարգելիչ քայլեր, առավել սեղմ միջնորդական նախաձեռնություններ, նաև տարածաշրջանային ճգնաժամային գոտիներում կայունությանը նպաստող ջանքերը: Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ցանկանում են առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելին ներկայացնել որոշակի կիրառական առաջարկը, որը պարունակում է համաշխարհային ճգնաժամերի ու հակամարտությունների կայուն կարգավորումը խթանող ոչ-ռազմական միջոցառումներ:

 

 

 

 

«Շարղ»

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի քայլերը

 

Իրաքի կապակցությամբ, պետք է ասել, որ Թրամփը ի սկզբանե դեմ էր հանրապետականների ու դեմոկրատների 16-ամյա քաղաքականություններին: Նրա խոսքերով, Իրաքի վարձակումը Բուշի կողմից սխալ քայլ է եղել, իսկ այդ վիճակից դուրս գալու համար Օբամայի քայլերն ավելի սխալ էին: Թրամփի ասածով, Սադդամը լավ մարդ չէր ՝ ողջունելով այն փաստը, որ նա ամեն դեպքում ոչնչացնում էր ահաբեկիչներին: Թրամփը նույնիսկ Քլինթոնին մեղադրել է ԻԼԻՊ-ի ստեղծման մեջ, ով այդ գործի  համար ստացել է վեց միլիարդ դոլար : «Սաուդացիներից ստացած այդ գումարի դիմաց, Հիլարին Իրաքը հանձնեց ԻԼԻՊ-ին»-ավելացրել է ԱՄՆ նորընտիր նախագահը: Թրամփն ակնարկում էր այն քայլերին, որոնց դիմել էր Քլինթոնը ՝ երկրի պետքարտուղարի պաշտոնում: Ամեն դեպքում, Թրամփի քաղաքականությունը դուր են գալու տարածաշրջանի արաբական երկրներին, միթե Սպիտակ Տնում նրա քայլերը փոխվեն:

Իսկ Սիրիայում Թրամփն այլ քաղաքականություն է որդեգրելու: Սիրիայում Օբաման աջակցում էր ընդդիմադիրներին , ինչին խստորեն դեմ է Թրամփը : ԱՄՆ նորընտիր նախագահի համոզմամբ, Սիրիայի իշխանությունների դեմ պայքարը նշանակում է Իրանի և Ռուսաստանի հետ առճակատում  : Թրամփը Սիրիայի ճգնաժամի հեռանկարում տեսնում է ԱՄՆ-ի , Իրանի և Ռուսաստանի  ստրատեգիական համագործակցությունը :

 

 

 

 

«Ղոդս»

MarketWatch .-Թրամփի հաղթանակի և Քլինթոնի պարտության պատճառները

 

MarketWatch ամերիկյան կայքն անդրադարձել է Թրամփի հաղթանակի և Քլինթոնի պարտության պատճառներին:

Առաինն այն, որ ընտրություններին ակտիվ մասնակցություն են ունեցել բարձրագույն ուսում չստացած սպիտակամորթ քաղաքացիները : Այդպիսով նա շահել է ձայների 53.6 տոկոսը  : Երկրորդը ՝ քաղաքական հարցերում Թրամփը եղել է անխիղճ : Նա ոտքի տակ է դրել քաղաքական բոլոր նորմերը ՝ խուսափելով կոպիտ արտահայտությունների համար ներողություն խսնդրելուց: Նման մոտեցումը գրավեիչ էր որոշ քվեարկողների  համար, որոնք դեմ էին գեղեցիկ խոստումներով հանդես եկող քաղաքական գործիչներին: Խոստումներ , որոնք հաճախ մնում էին անկատար: 3-րդ պատճառն այն էր, որ Կենտրոնական դաշնային բյյուրոյի նախագահը վերջին օրերին սատարեց Թրամփին: Կոնգրեսին հղած նամակում, նա բացահայտեց Քլինթոնի փոստային սկանդալը: Թեև ավելի ուշ նա փորձեց ուղղել իր սխալը, սակայն դեմոկրատ թեկնածուին նրա հասցրած վնասը ոչնչով փոխարինել չհաջողվեց: Չորրորդ պատճառն էյն էր, որ բացահայտված փաստաթղթերն ապացուցել էին, որ Հիլարի Քլինթոնի ֆինանսական հաստատությունների համար յուրաքանչյուր ելույթի համար ստացել էր 225 հազար  դոլար : Ուստի Թրամփի համախոհներն ընդունեցին Քլինթոնի դեմ ներկայացվող  մեղադրանքները: 5-րդ և գլխավոր պատճառն այն էր, որ Թրամփն ընդվզեց գլոբալիզացման դեմ , սատարելով սահմանների բացման նախագծին և Եվրամիությունից Բրիտանիայի դուրսգալուն : Ժողովրդական դեմք ներկայացող միլիարդատերի կարծիքով ազատ առևտուրը և գաղթն անտեսվում են շատերի կողմից  : Իսկ սա համարվում է Թրամփի հաղթանակի գլխավոր պատճառը:

 

 

 

 

galatv.am

Ի՞նչ է ակնկալում Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփից

 

«Վլադիմիր Պուտինը բավարար չափով խելք ունի Դոնալդ Թրամփից չափազանց շատ բան չակնկալելու համար: Ավելի վաղ Պուտինին արդեն հասցրել են հիասթափեցնել ամերիկացի նորընտիր նախագահները: Նրանցից երկուսն իրենց պաշտոնը ստանձնել են Պուտինի կառավարման շրջանում: Երկուսն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեծ ծրագրեր ունեին, որոնք սակայն վիժեցվեցին: Ռուսաստանցիները դրանք դիտարկում են երկու տերությունների միջեւ օբյեկտիվ մրցակցության համատեքստում: Այնպես որ ռուսաստանցի նախագահը բավականին զգուշավոր էր եւ չէր չափազանցնում ԱՄՆ-ի հետ արագ մերձեցման հույսերը»,- Time հանդեսում գրում է Սայմոն Շուստերը:

«Մենք հասկանում ենք եւ մեզ հաշիվ տալիս ենք, որ դա դյուրին ճանապարհ չի լինի՝ հաշվի առնելով այն հետընթացը, որը, ցավոք, արձանագրվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում»,-հայտարարել էր Պուտինը՝ շնորհավորելով Թրամփին հաղթանակի կապակցությամբ:

«Նախընտրական արշավից հետո, որի ժամանակ Թրամփը պարբերաբար գովեստի խոսքեր էր շռայլում Պուտինի հասցեին եւ խոստանում կարգավորել հարաբերությունները, ԱՄՆ-ի ընտրված նախագահը թերեւս որոշ զիջումներ կանի Ռուսաստանին, որպեսզի իրագործի իր խոստումները: Մասնավորապես, հնարավոր է չեղարկվեն պատժամիջոցներն Ուկրաինայի մասով, հեռացվեն ՆԱՏՕ-ի զորքերը ռուսաստանյան սահմանների մոտակայքից եւ կրճատվի Եվրոպայում ՀՀՊ համակարգերի թիվը»,-գրում է հեղինակը:

«Ընդհանուր առմամբ, մենք գործում ենք ելնելով այն հանգամանքից, որ մեր երկրները պարբերական առճակատման մեջ են՝ անկախ նրանից, թե ով կլինի պետության ղեկավարը»,-կարծիք է հայտնել քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

«Սակայն Թրամփը մյուսներից առանձնանում է: ԱՄՆ-ի ոչ մի նախագահ վերջին տասնամյակների ընթացքում հստակ ցանկություն չի հայտնել նվազեցնել ամբողջ աշխարհում Ամերիկայի ռազմական եւ քաղաքական ակտիվությունը»,-նշել է Լուկյանովը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների փորձագետ Ալեքսանդր Կոնովալովն իր հերթին նշել է. «Թրամփը, ինչպես շատերն են ենթադրում, հաջորդ մի քանի ամիսներին դժվար թե իրեն ծանրաբեռնի միջազգային հարաբերությունների խնդիրներով: Ուկրաինայի եւ Սիրիայի հետ կապված հիմնահարցերը կպահպանվեն, քանի որ ոչ մեկն այդ ճգնաժամերը հաղթահարելու համար դեռեւս լուրջ լուծումներ չի առաջարկել»:

 

Աղբյուր՝ Time

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան