Շենգենյան գոտի մուտք գործելու համար կգանձեն 5 եվրո․ ԶԼՄ-ներ
Նոյեմբեր 16, 2016 11:38 Asia/Tehran
Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկել ԵՄ երկրներ մուտք գործող անձանցից պարտադիր կերպով գանձել 5 եվրո, հաղորդում է EUObserver –ը։
Պարբերականի փոխանցմամբ նորամուծությունը կարող է անդրադառնալ ավելի քան 30 միլիոն մարդու վրա, որոնք ամեն տարի այցելում են ԵՄ երկրներ, այն կվերաբերվի նաև այնպիսի երկրների քաղաքացիներին, որոնք առանց վիզայի այցելությունների իրավունք ունեն։
Եթե ԵՄ անդամ երկրները և Եվրոպական խորհրդարանը հաստատեն վերոնշյալ առաջարկը, այն ուժի մեջ կմտնի 2020թ․։
1in.am
Պիտակ