Մամուլի տեսություն 18-11-2016
https://parstoday.ir/hy/news/world-i43093-Մամուլի_տեսություն_18_11_2016
Սպիտակ տանը հրաժեշտ տալուց առաջ, Բարաք Օբաման վերջին անգամ Եվրոպա է այցելել: Նա մեկնել է Գերմանիա ՝ հրաժեշտ տալու այդ երկրի կանցլերին, ով եղել է միջազգային բեմերում նրա դաշնակիցներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 06:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  18-11-2016

Սպիտակ տանը հրաժեշտ տալուց առաջ, Բարաք Օբաման վերջին անգամ Եվրոպա է այցելել: Նա մեկնել է Գերմանիա ՝ հրաժեշտ տալու այդ երկրի կանցլերին, ով եղել է միջազգային բեմերում նրա դաշնակիցներից մեկը:

«Շարղ»

Բարաք Օբաման Գերմանիա է այցելել

 

Սպիտակ տանը հրաժեշտ տալուց առաջ, Բարաք Օբաման վերջին անգամ Եվրոպա է այցելել: Նա մեկնել է Գերմանիա ՝ հրաժեշտ տալու այդ երկրի կանցլերին, ով եղել է միջազգային բեմերում նրա դաշնակիցներից մեկը: Մերկելն իր եվրոպացի դաշնակիցների նման վախենում է , թե Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնովին փոխվելու է: Օբաման փորձել է եվրոպա իր վերջին շրջագայության միջոցով  հույսեր տալ իր եվրոպացի դաշնակիցներին: Եվրամիության կազմից Բրիտանիայի հրաժարվելուց հետո, այսօր լիբերալ-ժողովրդավարության դրոշը հայտնվել է Մերկելի ձեռքում:

Օբաման Հունաստանում զգուշացրել էր աշխարհում պոպուլիստական շարժումների ծավալման կապակցությամբ: Նա ասել էր, որ պետությունները պետք է քայլեր անեն տնտեսական հարցերի շուրջ մտահոգությունները փարատելու համար:  Վերլուծաբանների համոզմամբ, Անգել մերկելը համարվում է պոպուլիստական շարժումների դեմ  քաղաքականությամբ օբամայի հզորագույն դաշնակիցը:  Թրամփի ընտրության առիթով Մերկելի հղած շնորհավորական ուղերձն ավելի շատ նախազգուշացման էր նմանում:

 

 

 

news.am

Foreign Policy․ Ինչպես կարող է Լատվիայում երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել

 

 

«Չորս տարի առաջ ես կանխատեսել էի, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»,- գրում է ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշ կրտսերի ու Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Փոլ Դ․ Միլլերը Foreign Policy–ում։ «Ահա իմ հաջորդ կանխատեսումը, որը հիմա շատերին զարմանալիորեն ակնհայտ կթվա՝ հաջորդը Մերձբալթյան երկրներն են լինելու», հավաստիացնում է նա։

Պուտինի ու մյուս ռուսաստանցիների համար, որոնք աշխարհին նայում են ռուսական կրոնական ազգայնականության պրիզմայով, Արեւմուտքն իր ամբողջ էությամբ սպառնալիք է գլոբալիզմի պատճառով, համարում է հեղինակը։

«Հիմա Պուտինը սառը պատերազմի ավարտից հետո ամենաշահավետ միջազգային պայմաններում է հայտնվել՝ ռուսական էքսպանսիան շարունակելու համար»,- ասվում է հոդվածում։ Եվրոպայի միասնականությունը սասանված է, իսկ հաջորդ ամերիկյան նախագահը, կարծես, բացահայտ պաշտում է Ռուսաստանը, բացատրում է Միլլերը։

«Պուտինի հաջորդ քայլը ավելի վտանգավոր է լինելու, քան նախորդները, քանի որ նա, ամենայն հավանականությամբ կներխուժի Մերձբալթյան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են»,- կարծում է հեղինակը։ Ըստ Միլլերի ՝ նա մեծ  քանակության ռուս զինվորականների չի ուղարկի ։

« Հավանաբար, ռուսալեզու լատվիացիներն ու էստոնացիները կսկսեն բողոքել, պահանջել իրենց իրավունքների պաշտպանություն, կհայտնեն հետապնդումների մասին ու «միջազգային պաշտպանություն» կխնդրեն։ Կհայտնվի «Ռուսական Բալթիկայի ազատագրման ժողովրդական ճակատ», որը կլինի զարմանալիորեն լավ զինված ու պատրաստված։

Կգումարվի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության գագաթնաժողով։ Լեհաստանը առաջինը կպահանջի կիրառել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը։ Գերմանացիներն ու ֆրանսիացիները կատաղի կդիմադրեն։ Բոլորը կնայեն ԱՄՆ-ին, որպեսզի հասկանան, թե ում կողմն է թեքվում դաշինքի առաջնորդը, շարունակում է Միլլերը։

Եթե դաշինքը չկիրառի 5 հոդվածը՝ ապա ՆԱՏՕ-ի պարտականությունների փոխադարձ երաշխիքները կդառնան ֆունկցիոնալ տեսակետից անիմաստ, գրում է հեղինակը։ Որոշ արեւելաեվրոպական պետություններ կարող են որոշել միանալ ավելի ուժեղ կողմին՝ Ռուսաստանին։ Մյուսները ՝ Լեհաստանից սկսած, կսկսեն մինչեւ ատամներ զինվել։ «Պուտինի երազանքը՝ տրոհված Արեւմուտքի ու Եվրոպայում գործունեության անսահամանափակ դաշտի մասին, կիրականանա»,- նշում է նա։

«Բայց եթե դաշինքը կիրառի 5-րդ հոդվածը, դա փաստացի կնշանակի Արեւմուտքի կողմից Ռուսաստանին պատերազմ հայտարարել։ Եվ հենց այդ ժամանակ էլ Թրամփը ստիպված կլինի որոշել, արդյոք Լատվիային պաշտպանելու համար արժե գնալ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ռիսկի»,- ամփոփում է Միլլերը։

 

 

 

 

«Ռեսալաթ»

 

Սիրիացի ընդդիմադիրների խոստովանությունը

 

Վերջերս սիրիացի ընդդիմադիր թևի ներկայացուցիչները ելույթ են ունեցել կատարական հեռուսըանկերությամբ, որտեղ հաղորդման հյուրը հայտարարել է, որ Սիրիայում զինյալները առանց արտասահմանյան ուժերի արտոնության, նույնիսկ մեկ գնդակ չեն արձակում: Նրա խոսքերով, 2012 թվականին ընդդիմադիրների մուտքը հալեպ եղել է թույլ տված ամենամեծ սխալը, քանզի քաղաքն ունեցել է 9 միլիոն բնակչությունը, որոնց թիվն այսօր հինգ միլիոնի է հասել : Սիրիայի ճգնաժամից առաջ ժողովրդին վախեցնում էին երկրի անվտանգության ուժերը , սակայն այսօր հեղափոխականների անունը նրանց սարսափի է մատնում: Ընդդիմադիրները հայտարարում են, որ հազարավոր համախոհներ ունեն, սակայն փաստը մնում է փաստ, ՝ մարտի են դուրս գալիս տասնյակ մարդիկ:

Ամերիկացի վետերան դիվանագետ ՝ Մորֆին խոստովանել է , որ Ասադն այսօր մեծ հեղինակություն է ձեռք բերել և նրան կործանելն այլևս հնարավոր չէ: Բրիտանացիները հայտարարում էին, որ Սիրիայի ժողովրդի տարբեր խավերի հետ նույն վերաբերմունքն ունեն: Սակայն գործնականում տեսնում ենք, որ Լիբանանի Հեզբոլլահն է սուննիներն, նույնիսկ քրիստոնեյաներին ապաստան տալիս:

Արդյոք միջազգային հանրությունը կարող է անտեսել այն փաստը, որ Իսրայելի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները դերակատար են եղել Սիրիայի ճգնաժամում:

 

 

 

 

galatv.am

Բրիտանիան Ռուսաստանի սահմանին կտեղակայի բարձր ճշգրտությամբ հրթիռային համակարգեր

 

«Հաջորդ տարի Բրիտանիան սառը պատերազմի ժամանակաշրջանից հետո առաջին անգամ Ռուսաստանի սահմանին,առավելապես Էստոնիայում, կտեղակայի հեռահար հրթիռային համակարգեր, Daily Mail–ում գրում է Մարկ Նիկոլը: Դա արվելու է կապված այն մտավախությունների հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ծրագրել ներխուժումն Էստոնիա»,- ասվում է հոդվածում:

«Հրթիռների տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից իրականացվող միջոցառումների մի մասն է՝ Բալթյան երկրները պաշտպանելու նպատակով: Հաջորդ տարի Էստոնիա կմեկնեն առնվազն 800 բրիտանացի զինծառայող՝ զինվորական ստորաբաժանման կազմում, որի մեջ ընդգրկված են 15 երկրների զինծառայողներ, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Դանիայի»:

Հեղինակը պնդում է, որ Էստոնիայի եւ Բալթյան այլ երկրների անվտանգության առումով մտավախությունը մեծացել է այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ով կասկածի տակ էր առել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը, համաձայն որի  դաշինքը պետք է պաշտպանի իր յուրաքանչյուր անդամին ռազմական ագրեսիայից:

Փորձագետ, բրիտանական բանակի նախկին հրամանատար Ռիչարդ Շիրեֆը Daily Mail-ին հայտնել է, որ ռուսաստանյան ագրեսիային հակահարված տալու համար անհրաժեշտ է Էստոնիայում տեղակայել հարյուրավոր բրիտանացի զինծառայողների:

«Եթե այդ ռազմական ստորաբաժանումը մշտական չլինի, այն հուսալի չի լինի,- ասել է Շիրեֆը,- 800 բրիտանացի զինծառայողների տեղակայումը լավ սկիզբ է: Ես կցանկանայի նաեւ տեսնել, որ Բրիտանիան ղեկավարեր Բալթյան երկրների պաշտպանական գործընթացը: Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հասկացնել տա, որ պատրաստ է եւ ի վիճակի է պաշտպանել իր գործընկերներին: Վախենում եմ, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը չհաստատի ԱՄՆ-ի պատրաստակամությունը 5-րդ հոդվածն իրականացնելու հարցում, եւ Ռուսաստանը կօգտվի այդ իրավիճակից: Մասնավորապես, նա կարող է ռազմական արկածախնդրություն իրականացնել Բալթյան երկրներում: ՆԱՏՕ-ի ձեւավորման պահից Եվրոպայի պաշտպանական համակարգը կայուն է եղել միայն լիարժեք համոզվածության շնորհիվ, որ ով էլ ղեկավարի Սպիտակ տունը, ԱՄՆ-ն օգնության է հասնելու դաշինքի մյուս անդամներին»:

 

Աղբյուր՝ Daily Mail

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան