«Էյրբաս»-ին տրված արտոնությունը Համատեղ ծրագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններից է
https://parstoday.ir/hy/news/world-i43747-Էյրբաս_ին_տրված_արտոնությունը_Համատեղ_ծրագրով_ԱՄՆ_ի_ստանձնած_պարտավորություններից_է
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակն ասել է. «Իրանին ինքնաթիռներ վաճառելու համար «Էյրբաս» ընկերությանը տրված արտոնությունը Համատեղ ակտի համաձայն ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններից է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 04:00 Asia/Tehran
  • «Էյրբաս»-ին տրված արտոնությունը Համատեղ ծրագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններից է

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակն ասել է. «Իրանին ինքնաթիռներ վաճառելու համար «Էյրբաս» ընկերությանը տրված արտոնությունը Համատեղ ակտի համաձայն ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններից է»:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ  երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Ջոն Քիրբին  ասել է. «Նոր արտոնությունը «Էյրբաս» ընկերությանը թույլատրում է քաղաքացիական ինքնաթիռներ վաճառել Իրանին»:

«Այս հարցը որևէ առնչություն չունի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը:

Երեքշաբթի օրը տարածված լուրի համաձայն, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը ֆրանսիական «Էյրբաս» ընկերությանը թույլատրել է 106 քաղաքացիական ինքնաթիռներ վաճառել Իրանին:

 ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Բարաք Օբամային հղած նամակում, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայանը վերջինիս կոչ էր արել չդիմել այնպիսի քայլի, որը կարող է սահմանափակել Իրանի նկատմամբ կիրառվող քաղաքականություններում  հաջորդ նախագահի լիազորությունները: