Ռուսաստանը քննադատել է Եվրապառլամենտի հակառուսական որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i43933-Ռուսաստանը_քննադատել_է_Եվրապառլամենտի_հակառուսական_որոշումը
ՌԴ նախագահը Եվրամիության կողմից Ռուսաստանի ԶԼՄ-ների դեմ ընդունած որոշումը բնութագրել է որպես արևմտյան ժողովրդավարության անկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 09:26 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Եվրապառլամենտի հակառուսական որոշումը

ՌԴ նախագահը Եվրամիության կողմից Ռուսաստանի ԶԼՄ-ների դեմ ընդունած որոշումը բնութագրել է որպես արևմտյան ժողովրդավարության անկում:

Հղում անելով «Սպուտնիկ» գործակալությանը, «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը քննադատել է այդ երկրի ԶԼՄ-ների դեմ ուղղված Եվրապառլամենտի որոշումը:

ՌԴ նախագահն ասել է.-«Եթե այդ որոշումը գործադրվի, ապա դա կվկայի արևմտյան ժողովրդավարական արժեքների անկման մասին»:

Պուտինը հույս է հայտնել, որ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումները կհասցվեն նվազագույնի: 

Չորեքշաբթի օրը Եվրապառլամենտը  մի բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ ռուսական մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում` «Ռաշա Թուդեյ» և «Սպոտնիկ» գործակալությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու   վերաբերյալ:

Իսկ բրիտանական բանկերը փակել են Ռաշա Թուդեյ լրատվական գործակալության հաշիվները: Մոսկվան քննադատել է այդ որոշումը: