Ռուսաստանը քննադատել է Եվրապառլամենտի հակառուսական որոշումը
ՌԴ նախագահը Եվրամիության կողմից Ռուսաստանի ԶԼՄ-ների դեմ ընդունած որոշումը բնութագրել է որպես արևմտյան ժողովրդավարության անկում:
Հղում անելով «Սպուտնիկ» գործակալությանը, «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը քննադատել է այդ երկրի ԶԼՄ-ների դեմ ուղղված Եվրապառլամենտի որոշումը:
ՌԴ նախագահն ասել է.-«Եթե այդ որոշումը գործադրվի, ապա դա կվկայի արևմտյան ժողովրդավարական արժեքների անկման մասին»:
Պուտինը հույս է հայտնել, որ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումները կհասցվեն նվազագույնի:
Չորեքշաբթի օրը Եվրապառլամենտը մի բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ ռուսական մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում` «Ռաշա Թուդեյ» և «Սպոտնիկ» գործակալությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ:
Իսկ բրիտանական բանկերը փակել են Ռաշա Թուդեյ լրատվական գործակալության հաշիվները: Մոսկվան քննադատել է այդ որոշումը: