Մոսկվան զգուշացրել է Եվրոպային
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Դաշնության լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների կիրառման նախագծի քննարկումը Եվրախորհրդարանում:
Մոսկվայից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում նշել է. «Նախագծի վավերացման դեպքում Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի»:
«Եվրոպան ցանկանում է աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ բացասական կարծիք ձևավորել : Սակայն նման քայլերը չեն կարող խոչընդոտել Մոսկվային` պայքարել ահաբեկչության դեմ»,-նշել է նա:
Զախարովան հավելել է. «Ռուսաստանը պայքարում է ահաբեկիչների դեմ, որպեսզի Եվրոպան ու այլ երկրներ զերծ մնան նրանց ներկայությունից: Մինչդեռ եվրոպացիների քաղաքականությունն օգնում է հենց ահաբեկիչներին»:
Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերում Ռուսաստանի հետ տարաձայնությունների սրվելուց հետո, արևմուտքը որդեգրել է բացահայտ հակառուսական քաղաքականություն: