Հրդեհ ԵԱՀԿ գագաթնաժողովի տաղավարում
https://parstoday.ir/hy/news/world-i44488-Հրդեհ_ԵԱՀԿ_գագաթնաժողովի_տաղավարում
Մի խումբ ծայրահեղական ձախակողմյաններ Գերմանիայի Համբուրգ քաղաքում այրել են այն վայրը, որտեղ պետք է կայանա ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 13:21 Asia/Tehran
  • Հրդեհ ԵԱՀԿ գագաթնաժողովի տաղավարում

Մի խումբ ծայրահեղական ձախակողմյաններ Գերմանիայի Համբուրգ քաղաքում այրել են այն վայրը, որտեղ պետք է կայանա ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն,  Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրավախախտները հրդեհել են տաղավարը, որտեղ պետք է կայանա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Մի քանի տասնյակ մարդիկ են մոտեցել շենքին և հրդեհել տաղավարի մուտքերից մեկը: Կրակի են մատնվել նաև մոտակայքում տեղակայված աղբամանները և ցանկապատները: Կատարվածը կապված է ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, որը Համբուրգում տեղի է ունենալու դեկտեմբերի 8-9-ը: