Հրդեհ ԵԱՀԿ գագաթնաժողովի տաղավարում
Նոյեմբեր 28, 2016 13:21 Asia/Tehran
Մի խումբ ծայրահեղական ձախակողմյաններ Գերմանիայի Համբուրգ քաղաքում այրել են այն վայրը, որտեղ պետք է կայանա ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրավախախտները հրդեհել են տաղավարը, որտեղ պետք է կայանա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
Մի քանի տասնյակ մարդիկ են մոտեցել շենքին և հրդեհել տաղավարի մուտքերից մեկը: Կրակի են մատնվել նաև մոտակայքում տեղակայված աղբամանները և ցանկապատները: Կատարվածը կապված է ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, որը Համբուրգում տեղի է ունենալու դեկտեմբերի 8-9-ը:
Պիտակ