ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի դիրքորոշումը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ
«CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Սուզան Ռայսն ասել է.-«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության պահպանումն ԱՄՆ-ի օգտին է լինելու»:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը նշել է, որ Իրան-Վեցնյակ համաձայնությունը տարբեր ձեռքբերումներ է ունեցել:
Նրա խոսքերով՝ ներկայումս մոտ մեկուկես տարի է անցել համաձայնության իրագործման ժամկետից և Իրանը միշտ հարգել է իր հանձնառությունները:
«Համաձայնությունը չեղաչկելով՝ ԱՄՆ-ը կմեկուսացվի։ Այդ քայլը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,-ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը:
Վերջին օրերի ընթացքում Դոնալդ Թրամփի խորհրդականները և Հանրապետական կուսակցության դիվանագետները Իրան-Վեցնյակ համաձայնության վերանայման պահանջ են ներկայացրել: