ՌԴ նախագահն ընդգծել է Սիրիայում ահաբեկիչներին դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i44926-ՌԴ_նախագահն_ընդգծել_է_Սիրիայում_ահաբեկիչներին_դիմակայելու_անհրաժեշտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.« Մոսկվան կշարունակի Սիրիայում ահաբեկիչներին դեմ պայքարը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 15:09 Asia/Tehran
  • ՌԴ նախագահն ընդգծել է Սիրիայում ահաբեկիչներին դիմակայելու անհրաժեշտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.« Մոսկվան կշարունակի Սիրիայում ահաբեկիչներին դեմ պայքարը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Ռուսաստանի դաշնային խորհրդին ուղղած իր ամենամյա ուղերձում հաջող գնահատելով  Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ՌԴ գործողությունները,  նախագահ  Վլադիմիր Պուտինն ասել է.«Ահաբեկիչներին մահացու հարվածներ ենք հասցրել»:

«ՌԴ զորայինները Սիրիայում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ապացուցեցին իրենց մարտական բարձր պատրաստվածությունն »,ասել է  Պուտինը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը  թշնամություն  հարուցելու նպատակ չունի:

«Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ»,նշել  է Վլադիմիր Պուտինը: