ԱՄՆ-ն ահաբեկիչներին զինում է արդիական զենքերով
https://parstoday.ir/hy/news/world-i45403-ԱՄՆ_ն_ահաբեկիչներին_զինում_է_արդիական_զենքերով
Ի հետևանս Սիրիայի բանակի արձանագրած իրարահաջորդ հաջողությունների, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կանաչ լույս է ցույց տվել սիրիացի ապստամբներին: ԱՄՆ-ն պատրաստվում է սիրիացի ընդդիմադիրներին զինել հակաօդային համակարգերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 09:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ահաբեկիչներին զինում  է արդիական զենքերով

Ի հետևանս Սիրիայի բանակի արձանագրած իրարահաջորդ հաջողությունների, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կանաչ լույս է ցույց տվել սիրիացի ապստամբներին: ԱՄՆ-ն պատրաստվում է սիրիացի ընդդիմադիրներին զինել հակաօդային համակարգերով:

 

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը այդ երկրի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփին կանաչ լույս է ցույց տվել Սիրիայի ահաբեկիչներին հակաօդային հրթիռներ տրամադրելու համար:   

Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր,որ չի պատրաստվում ներքաշվել Սիրիայի ներքին պատերազմի մեջ, բայց նա ծայրահեղական խորհրդականներ ու  թեկնածուներ է ընտրել իր կառավարության համար, ովքեր կոշտ դիրքորոշում ունեն Սիրիայի նկատմամբ: Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Ջեյմս Մատիսին ,ով 2015 թվականի հունվարի մեկին Սենատի կոմիտեում ասել է.«Կորցնում ենք սիրիացի չափավորական ապստամբներին աջակցելու ժամանակը»:

Սիրիայի զարգացումները ցույց են տալիս,որ ԱՄՆ-ն Սիրիայի կառավարությանն ու բանակին թուլացնելուց և ահաբեկիչներին զորեղացնելուց բացի այլ ելք չունի: ԱՄՆ-ն  հրադադարի և ահաբեկիչների լավ ու վատ խմբերի բաժանելու նման նախաձեռնություններով փորձում է արդարացնել տարբեր երկրներում իր վարած միլիտարիստական քաղաքականությունները:

Սիրիայի բանակը վերջերս ահաբեկիչների դեմ մղած պայքարում ակնառու հաջողություններ է արձանագրել, ինչն անհանգստացրել է ահաբեկիչների հովանավորներին ,այդ թվում` ԱՄՆ-ին: Նման իրավիճակում ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում հզորացնել ահաբեկիչներին և նախադրյալներ ստեղծել նրանց ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

Անցյալում ԱՄՆ-ն Սիրիայի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրվակով ահաբեկիչներին զինում էր արդիական զենքերով: Թռիչքազերծ գոտի ստեղծելու և նման այլ հարցեր առաջ քաշելով, ԱՄՆ-ն նպատակ ունի ապահով անկյուն ստեղծել ահաբեկիչների համար: ԱՄՆ-ն և ահաբեկիչների մյուս հովանավորները ,որոնց չհաջողվեց  թռիչքազերծ գոտի ստեղծել Սիրիայում , այժմ փորձում են արդիական զենքեր տրամադրելով ահաբեկիչներին ,ինչ-որ չափով  մոտենալ իրենց հետապնդած չարանենգ նպատակներին: ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին արդիական զենքերով զինելը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության համար: Դա ահաբեկիչներին հնարավորություն է տալիս կրակել ուղևորատար ինքնաթիռների ուղղությամբ: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաների դիրքորոշումները ցույց են տալիս, որ այդ երկիրը նպատակ չունի համագործակցել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում:  Սիրիայի ճգնաժամի հիմքում ընկած են օտարերկյա միջամտությունները, ահաբեկիչներին դրամ ու զենք առաքելը և ահաբեկիչների մուտքը Սիրիա ,որոնց մեջ գրեթե միշտ ԱՄՆ-ն գլխավոր դերակատարությամբ է հանդես եկել: