ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է Ռուսաստանի հետ բանակցության անհրաժեշտությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրասիա մայրցամաքում և մայրցամաքից դուրս տարբեր խնդիրների կարգավորման համար Ռուսաստանի հետ բանակցությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է.-«Չեմ ընդունում այն հայտարարությունը, որ Եվրոպայի խորհրդի և ՌԴ-ի միջև համագործակցությունը դադարել է այդ երկրի դեմ պատժամիջոցների պատճառով»:
2014 թվականի մարտին Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, ՌԴ դեմ պատժամիջոցներ են կիրառվել: Մոսկվան պատժամիջոցներին պատասխանել է համապատասխան քայլերով:
Եվրոպայում սիրիացի անօթևան երեխաների վիճակի մասին Յագլանդն ասել է.-«Անօթևան երեխաների թիվը մեծ է և նրանց անհրաժեշտ է ոչ միայն խնամել, այլև ստեղծել տալ կրթություն ստանալու հանարավորություն»:
Յագլանդը նշել է , որ պետք է հարգել Եվրոպայում փախստականների մասին միջազգային կոնվենցիաներում նշված ստանդարտները: