Օբաման հրահանգել է ստուգել ընտրությունների ընթացքում կիբեր հարձակումների հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i46039-Օբաման_հրահանգել_է_ստուգել_ընտրությունների_ընթացքում_կիբեր_հարձակումների_հավանականությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկատվական գործակալություններին հրահանգել է նախագահական ընտրություններում կիբեր հարձակումների և արտաքին միջամտության մասին զեկույց ներկայացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 04:06 Asia/Tehran
  • Օբաման հրահանգել է ստուգել  ընտրությունների ընթացքում կիբեր  հարձակումների հավանականությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկատվական գործակալություններին հրահանգել է նախագահական ընտրություններում կիբեր հարձակումների և արտաքին միջամտության մասին զեկույց ներկայացնել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն ուրբաթ օրն այդ մասին տեղեկացնելով, հավելեկ է. «Տեղեկատվական գործակալություններն այդ մասին զեկույցը հանձնելու են նախքան Օբամայի պաշտոնավարության ժամկետի ավարտը»:

«Կիբեր հարձակումների հարցը նորություն չէ, սակայն հնարավոր է, որ այդ հարձակումների ընթացքում ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրությունների ընթացքում նոր մեթոդներով միջամտությունարված լինի»,-նշել է Օբամայի խորհրդականը:

ԱՄՆ-ի կառավարությունը հոկտեմբեր ամսին Ռուսաստանին մեղադրեց  հասարակական կարծիքի վրա ազդելու մտադրությամբ, Դեմոկրատական կուսակցության կառույցների դեմ հարձակում իրականացնելու մտադրության մեջ: