Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i46615-Պուտինը_պատրաստ_է_հանդիպել_Թրամփին
ՌԴ-ի նախագահն ասել է, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների բարելավման համար պատրաստ է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 14:57 Asia/Tehran
  • Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին

ՌԴ-ի նախագահն ասել է, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների բարելավման համար պատրաստ է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինն ասել է.«ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների նորմալացման ցանկություն է հայտնել և ՌԴ-ն իր հերթին ողջունում է այս գաղափարը»:

Պուտինը հավաստիացրել է.«Հաշվի առնելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման մակարդակը, հարաբերությունների նորմալացումը հեշտ չի լինելու: Սակայն Մոսկվան պատրաստ է գնալ ընդառաջ»:

ՌԴ նախագահը հավաստիացրել է.«ՌԴ-ն  պատրաստ է ահաբեկչութան դեմ պայքարի ոլորտում առավել սերտ համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի հետ»: