Մոգերինի. Թրամփը չի կարող զիջումներ պարտադրել Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i46804-Մոգերինի._Թրամփը_չի_կարող_զիջումներ_պարտադրել_Իրանին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ Համատեղ ակտի ծրագիրը միջազգային համաձայնություն է: Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրի հետ կապված Իրանին նոր զիջումներ պարտադրելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ակնկալիքը գործնականում անհնարին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 04:09 Asia/Tehran
  • Մոգերինի. Թրամփը  չի կարող զիջումներ պարտադրել Իրանին

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ Համատեղ ակտի ծրագիրը միջազգային համաձայնություն է: Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրի հետ կապված Իրանին նոր զիջումներ պարտադրելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ակնկալիքը գործնականում անհնարին է:

ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մուգերինին «Ուոլսթրիթ Ժուռնալ»-ին տված հարցազրույցում հավելել է. «Համատեղ ակտի ծրագիրը ՄԱԿ-ի շրջանակներում իրականացված միջազգային համաձայնություն է և չի կարող քննարկման առարկա դառնալ»:

«Միջուկային համաձայնության հանդեպ հավատարմությունն ու դա լիարժեք գործադրելը բխում է ԱՄՆ-ի շահերից ու թվում է, որ Թրամփն իր քաղաքական ուղեգիծը մշակելու է ԱՄՆ-ի շահերից ելնելով»,-հայտարարել է Մուգերինին:

ԵՄ  արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱՄՆ-ի կողմից այդ համաձայնագրի ոտնահարման հետևանքներից մեկը համարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առճկատումը, ով այս համաձայնագրի երաշխավորման ուղղությամբ մեծ ջանք է գործադրել և նշել է, որ դա հակասում է Թրամփի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ առավել ջերմ հարաբերությունների է ձգտում: