Եգիպտոսի Ղպտիները պահանջում են Ալ-Սիսիի պաշտոնանկությունը
Կահիրեի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո, Եգիպտոսի Ղպտիները պահանջում են նախագահի հրաժարականը:
Կիրակի օրը Կահիրեի «Սուրբ Մարկոս» ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած արյունալի պայթյունից հետո, Եգիպտոսի ղպտիների ցույց են անցկացրել և կոչ են արել պաշտոնանկ անել նախագահ Աբդոլֆաթթահ Ալ-Սիսիին:
Ցույցի մասնակիցների վանկարկելով «Նախագահը, որ չի արժևորում ժողովրդի թափված արյունը, պիտի հեռանա» կարգախոսը, իրենց զայրույթն են հայտնել տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:
Եգիպտոսի ոստիկանությունը արգելել է ժողովրդի մասնակցությունը դեպքի զոհերի հուղարկավուրությանը: Հուղարկավությանը կարողացել են մասնակցել նրանք, ովքեր նախապես մասնակցության քարտեր էին ստացել:
Կիրակի օրը Կահիրեի ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 48 մարդ: