Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-Ռուսաստան նիստը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է առաջիկա օրերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ նիստի գումարման մասին:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան նիստը կայանալու է առաջիկա շաբաթէ Բրյուսելում:
Ուկրաինայի հարցով կողմերի հարաբերություններում լարվածություններ ծագելուց հետո, Ռուսաստան-ՆԱՏՕ առաջին նիստն անցած ապրիլի 20-ին գումարվեց մշտական ներկայացուցիչների մակարդակում, սակայն տարաձայնության առարկա հարցերի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվելու պատճառով, որևէ արդյունք չունեցավ:
Դեսպանների մակարդակում ՆԱՏՕ-Ռուսաստան հաջորդ նիստը հուլիսի 13-ին կայացավ Բրյուսելում: