Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-Ռուսաստան նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i46924-Բրյուսելում_կանցկացվի_ՆԱՏՕ_Ռուսաստան_նիստը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է առաջիկա օրերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ նիստի գումարման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 03:22 Asia/Tehran
  • Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-Ռուսաստան նիստը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է առաջիկա օրերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ նիստի գումարման մասին:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան նիստը  կայանալու է առաջիկա շաբաթէ Բրյուսելում:

Ուկրաինայի հարցով կողմերի հարաբերություններում լարվածություններ ծագելուց հետո, Ռուսաստան-ՆԱՏՕ առաջին նիստն անցած ապրիլի 20-ին գումարվեց մշտական ներկայացուցիչների մակարդակում, սակայն տարաձայնության առարկա հարցերի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվելու պատճառով,  որևէ արդյունք չունեցավ:

Դեսպանների մակարդակում ՆԱՏՕ-Ռուսաստան հաջորդ նիստը հուլիսի 13-ին կայացավ Բրյուսելում: