Եվրոխորհրդարանը քննադատեց Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը
Եվրոխորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ պահանջել են Բահրեյնում կալանավորված քաղաքական ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ալե Խալիֆայի ռեժիմի վրա:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Եվրոխորհրդարանի 18 անդամներ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուին հղված նամակում անդրադառնալով ընդդիմությանն ու իրավապաշտպաններին քաղաքացիական իրավունքից զրկելու, և քաղաքացիական հասարակության վրա ճնշում գործադրելու Ալե Խալիֆայի քայլերի խստացմանը, պահանջել են ճնշում գործադրել ռեժիմի վրա:
Այս հաղորդագրության մեջ Եվրոխորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել Բահրեյնի բանտերում քաղաքական ակտիվիստների այդ թվում Աբդոլջալիլ Սանքիսի և Հասան Մաշիմաի վիճակի կապակցությամբ:
Հիշյալ երկու քաղաքական ակտիվիստները բանտում կտտանքների են ենթարկվել:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Նաբիլ Ռաջաբը բանտից մի հոդված տպագրելով ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթում եվրոպական երկրներին կոչ է արել տարածաշրջանի հարցերի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: