Փետրվար 20, 2016 09:53 Asia/Tehran
  • Ամազոնում գտել են լեգենդար գետը, որը ողջ-ողջ «եփում է» իր զոհերին

Daily Mail-ը հայտնում է, որ Ամազոնի ջունգլիների խորքերում հայտնաբերվել է լեգենդներից հայտնի գետը, որը ողջ-ողջ «եփում է» իր զոհերին:

Մայանտույակու տեղանքում գտնվող գետը հայտնաբերել է Անդրես Ռուսոն՝ գնալով իր պապի պատմությունների հետքերով:

Հետաքրքրական է, որ գիտնականները Ռուսոյին ասել էին, որ նման գետ չի կարող լինել Ամազոնում, քանի որ Ամազոնի ավազանը հեռու է հրաբխային ակտիվության գոտուց:

Այժմ Ռուսոն գիրք է գրել չորս մղոն երկարությամբ, առեղծվածային գետի մասին:

Պիտակ