Ստոլտենբերգը կարեւորել Է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը
https://parstoday.ir/hy/news/world-i49054-Ստոլտենբերգը_կարեւորել_Է_Մոսկվայի_հետ_երկխոսությունը_շարունակելը
ՆԱՏՕ-ն դաշինքի մասնակից երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից եւ կարեւոր Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 05:37 Asia/Tehran
  • Ստոլտենբերգը կարեւորել Է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը

ՆԱՏՕ-ն դաշինքի մասնակից երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից եւ կարեւոր Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում: 

«Ռուսաստանից անմիջական սպառնալիք չկա դաշինքի գծով գործընկերների համար: Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ կմնա մեր հարեւանը, ուստի մենք ջանում ենք երկխոսություն պահպանել եւ ձգտում ենք հասնել լարվածության թուլացման»,- ասել Է նա:Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով 2017 թվականին ով ավելի մեծ վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի համար՝ ՌԴ-ն, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ «իմաստ չունի Ռուսաստանը ԻՊ-ի հետ համեմատելը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am