ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ՄԱԿ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ՄԱԿ-ին ՝ Սիրիայի ճգնաժամի հարցում թերանալու համար:
Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Յենս Ստոլտենբերգը քննադատել է Սիրիայի հարցում ՄԱԿ-ի գործելակերպն այն բանի համար, որ Ռուսաստանը ևս կարողացել է օգտվել ԱԽ-ում իր վետոյի իրավունքից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ նման պայմաններում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չի հաջողվել Սիրիայում ռազմական միջամտության մասին որոշում ընդունել:
Ստոլտենբերգն առանց ՄԱԿ-ի արտոնության Սիրիայում մարտական գործողությունը որակել է Սիրիայում տարաձայնությունների սրում, որոնք հանգեցնում են տարածաշրջանային բախումների:
Ռուսաստանը բազմիցս օգտվել է ԱԽ-ում իր վետոյի իրավունքից ՝ զինված ընդդիմադիրներին աջակցելու և Սիրիայի կառավարության դեմ Արևմուտքի ճնշումներին դեմ գնալու շրջանակում: