Քերի. Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը կմեկուսացնի ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i49864-Քերի._Համատեղ_գործողությունների_համապարփակ_ծրագրի_խախտումը_կմեկուսացնի_ԱՄՆ_ին
ԱՄՆ-ի պետքարտուղարը կողմ է արտահայտվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 13:00 Asia/Tehran
  • Քերի. Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը կմեկուսացնի ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի պետքարտուղարը կողմ է արտահայտվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրմանը:

Համաձայն «Դեյլի Սաբահ Միդըլիսթ» օրաթերթի հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը ներկա պահին կմեկուսացնի ԱՄՆ-ին:

«ԻԻՀ-ն հարգել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել է Ջոն Քերին:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էր, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո պատռելու է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով Դոնալդ Թրամփի այս դիրքորոշմանը հայտարարեց, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև է և մի պետության որոշմամբ հնարավոր չէ այն փոխել:

Իրանի միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարից: 5+1 խմբի անդամ երկրները հանձնառու են եղել գործադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց հետո հրաժարվել է կատարել իր ստանձնած պարտավորությունները և նույնիսկ երկարաձգել է Իրանի դեմ 10-ամյա շրջափակումների գործադրման ժամկետը:

ԻԻՀ-ի պատասխանատուների ընդգծմամբ ԱՄՆ-ի այդ քայլը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում է համարվում: