Քերի. Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը կմեկուսացնի ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի պետքարտուղարը կողմ է արտահայտվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրմանը:
Համաձայն «Դեյլի Սաբահ Միդըլիսթ» օրաթերթի հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը ներկա պահին կմեկուսացնի ԱՄՆ-ին:
«ԻԻՀ-ն հարգել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել է Ջոն Քերին:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էր, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո պատռելու է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով Դոնալդ Թրամփի այս դիրքորոշմանը հայտարարեց, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև է և մի պետության որոշմամբ հնարավոր չէ այն փոխել:
Իրանի միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարից: 5+1 խմբի անդամ երկրները հանձնառու են եղել գործադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց հետո հրաժարվել է կատարել իր ստանձնած պարտավորությունները և նույնիսկ երկարաձգել է Իրանի դեմ 10-ամյա շրջափակումների գործադրման ժամկետը:
ԻԻՀ-ի պատասխանատուների ընդգծմամբ ԱՄՆ-ի այդ քայլը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում է համարվում: