ԱՄՆ-ը զինամթերք է ուղարկելու Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/world-i50011-ԱՄՆ_ը_զինամթերք_է_ուղարկելու_Գերմանիա
Ամերիկյան զենքերը Գերմանիայի Bremerhaven նավահանգիստ են ուղարկվել ՝ Եվրոպայի արևելք փոխադրվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 13:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը զինամթերք է ուղարկելու Գերմանիա

Ամերիկյան զենքերը Գերմանիայի Bremerhaven նավահանգիստ են ուղարկվել ՝ Եվրոպայի արևելք փոխադրվելու համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, զինամթերքն ու ռազմական ծանր տեխնիկան կտեղափոխվի Լեհաստան:

Ակնկալվում է, որ Լեհաստանում, բալթյան երկրներում, Բուլղարիայում և Ռումինիայում տեղակայվելու են 4000 ամերիկացի զինծառայողներ:

2017 թվականի հունվարի վերջերին լեհ և ամերիկացի զինծառայողները Լեհաստանում համատեղ զորավարժություն են անցկացնելու:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ իր ռազմական ներկայությունը պաշտպանական քայլ է որակում , հայտարարելով, որ այդ քայլերն իրականացվել են Ղրիմի Ռուսաստանին կցվելուց և Ուկրաինայի ճգնաժամում Մոսկվայի միջամտությունից հետո:

Ռուսաստանը սակայն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ծավալումը ոտնձգություն է համարում: Մոսկվան հավաստել է , որ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը խախտելու է մայրցամաքի անվտանգության հավասարակշռությունը: