«ԻԼԻՊ-ը ստեղծվել է Ասադի կառավարությունը կործանելու համար».Քերի
ԱՄՆ պետքարտուղարը խոստավանել է, որ Վաշինգտոնը նպատակ ուներ փոխել Սիրիայի կառավարությունը և այդ նպատակն իրականացնելու համար թույլ տվեց ստեղծել ԻԼԻՊ-ը:
Ըստ «Off Guardian» ինտերնետային կայքի հաղորդման, Ջոն Քերին նշել է, որ ԱՄՆ-ը հուսով էր ԻԼԻՊ-ը ստեղծելով Բաշշար Ասադին հարկադրել հեռանալ իշխանությունից: «Այդ երկու նպատակներն իրականացնելու համար ԱՄն-ը զինեց ԻԼԻՊ-ի անդամներին».-ասել է Քերին:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է.-«Վաշինգտոնը բացառում էր, որ Սիրիայի կառավարությունը դիմելու է Ռուսաստանի ռազմական օգնությանը»:
Ըստ աղբյուրի, սիրիացի ընդդմադիրների ներկայացուցիչների հետ Քերիի հանդիպման տեսանյութն ավելի վաղ հրապարակվել էր CNN հեռուստաընկերության և New York Times օրաթերթի կողմից , սակայն հանվել էր տեսանյութի այն բաժինը, որտեղ խոսվում էր ԻԼԻՊ-ին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցության մասին :
«WikiLeaks» կայքը հրապարակել էր 2016 թվականի սեպտեմբերի 22-ին սիրիացի ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ Ջոն Քերիի հանդիպման ձայնագրությունը: