Եվրոպայի պայմանները ճգնաժամային են
Բելգիայի նախկին վարչապետն ու Եվրախորհրդարանի նախագահության թեկնածուն հայտարարել է, որ Եվրոպաի պայմանները ճգնաժամային են:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Բելգիայի նախկին վարչապետ և Եվրախորհրդարանի նախագահության թեկնածու Գայ Ֆերհոֆշթաթը այդ մասին խոսել է երկուշաբթի օրը:
«Տնտեսական բարդությունների և փախստականների ճգնաժամի հանդեպ Եվրոպայի արձագանքները չափազանց սահմանափակ ու ուշացած են եղել». ասել է նա:
Գայ Ֆերհոֆշթաթը ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հարցով գլխավոր բանագնացներից է համարվում:
Եվրախորհրդարանի ներկա նախագահ Մարտին Շուլցը 2016 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարելու պատճառով նպատակ չունի հաջորդ շրջանում ստանձնել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը:
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության չափավորական աջ թևի նախագահ Անտոնինո Թաջանին և Սոցիալ-դեմոկրատական թևից Ջիանի Փիթելան Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար մրցում են Գայ Ֆերհոֆշթաթի հետ: