Վիեննայում կայացել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i50455-Վիեննայում_կայացել_է_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_նիստը
Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը, Իրանի և «5+1» ներկայացուցիչների մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 14:15 Asia/Tehran
  • Վիեննայում  կայացել է ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստը

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը, Իրանի և «5+1» ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համատեղ հանձնաժողովի նիստում «5+1» խմբի պատվիրակությունը նախագահում է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ` Հելգա Շմիդտը և իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչիի գլխավորությամբ:

Իրան-Վեցյակ համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը կայացել է ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի առաջարկությամբ՝ ԱՄՆ-ի անպատասխանատու կեցվածքի և  հակաիրանական շրջափակումների օրենքի երկարաձգման հարցը քննարկելու նպատակով:

Երեկ,  Իրանի և ԱՄՆ-ի փորձագիտական պատվիրակությունների մասնակցությամբ Վիեննայում կայացել է հակաիրանական շրջափակումների չեղարկման աշխատանքային խմբի նիստը: