Վիեննայում կայացել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը, Իրանի և «5+1» ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համատեղ հանձնաժողովի նիստում «5+1» խմբի պատվիրակությունը նախագահում է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ` Հելգա Շմիդտը և իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչիի գլխավորությամբ:
Իրան-Վեցյակ համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը կայացել է ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի առաջարկությամբ՝ ԱՄՆ-ի անպատասխանատու կեցվածքի և հակաիրանական շրջափակումների օրենքի երկարաձգման հարցը քննարկելու նպատակով:
Երեկ, Իրանի և ԱՄՆ-ի փորձագիտական պատվիրակությունների մասնակցությամբ Վիեննայում կայացել է հակաիրանական շրջափակումների չեղարկման աշխատանքային խմբի նիստը: