Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի իրագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i51358-Ռուսաստանը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_իրագործումը
ՌԴ փոխարտգործնախարար, միջուկային ավագ բանագնաց՝ Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չեղարկումը հնարավոր չէ և ոչ մի պատճառ չկա նման քայլի դիմելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 09:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի իրագործումը

ՌԴ փոխարտգործնախարար, միջուկային ավագ բանագնաց՝ Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չեղարկումը հնարավոր չէ և ոչ մի պատճառ չկա նման քայլի դիմելու համար»:

«ԻՌՆԱ» լրատավական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ՄԱԿ-ում ՀԳՀԾ-ի նիստին մասնակցելուց հետո, Ռյաբկովը նշել է, որ իր երկրի համոզմամբ ոչ մի պատճառ չկա ՀԳՀԾ-ի չեղարկման համար:

«Իրանը և Վեցնյակի խումբը կշարունակեն ՀԳՀԾ-ի իրագործումը և Մոսկվան նույնպես հավատարիմ է այդ ուղղությամբ իր հանձնառություններին»,-ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Ռիաբկովը հավաստիացրել է, որ Ռուսաստանի համոզմամբ, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կարևոր ու կառուցողական համաձայնություն է և դրական է ազդել տարածաշրջանի իրադարձությունների վրա:

ՌԴ փոխարտգործնախարարն այն պայմաններում է արտահայտվել ՀԳՀԾ-ի մասին, երբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ պատռելու է  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությունը: