ՆԱՏՕ-ի դեմ կիբեր հարձակումների քանակն աճել է
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպության դեմ կիբեր հարձակումների թիվն ավելացել է: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել 2016 թվականին այդ կազմակերպության դեմ իրականացված կիբեր հարձակումների 60 տոկոսով աճի կապակցությամբ: Նա ահազանգել է Եվրոպայում առաջիկա ընտրություններին հնարավոր միջամտությունների կապակցությամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ 2016 թվականին կատարված վերջին քննարկումների արդյունքում պարզվում է, որ ամեն ամիս 500 կիբեր հարձակում է իրականացել ՆԱՏՕ-ի օբյեկտների դեմ; Դա ցույց է տալիս ,որ 2015 թվականի համեմատությամբ այդ կազմակերպության դեմ կիբերհարձակումների քանակը 60 տոկոսով ավելացել է:
«ՆԱՏՕ-ի դեմ ուղղված կիբեր հարձակումները կարող են վնասել կազմակերպության պաշտպանական համակարգերը և զինված ուժերի գործունեությունը»,ասել է Յենս Ստոլտենբերգը:
Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և արևմուտքը կիբեր հարձակումներն առավելաբար վերագրում են Ռուսաստանին, Կրեմլի պաշտոնյաները խստորեն հերքում են այդ մեղադրանքը: