ՆԱՏՕ-ի դեմ կիբեր հարձակումների քանակն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i51721-ՆԱՏՕ_ի_դեմ_կիբեր_հարձակումների_քանակն_աճել_է
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպության դեմ կիբեր հարձակումների թիվն ավելացել է: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 15:35 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի դեմ կիբեր հարձակումների քանակն աճել է

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպության դեմ կիբեր հարձակումների թիվն ավելացել է: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրը գերմանական  Die Welt պարբերականին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել 2016 թվականին այդ կազմակերպության դեմ իրականացված կիբեր հարձակումների 60 տոկոսով աճի կապակցությամբ: Նա ահազանգել է Եվրոպայում առաջիկա ընտրություններին հնարավոր միջամտությունների  կապակցությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ 2016 թվականին կատարված վերջին քննարկումների արդյունքում պարզվում է, որ ամեն ամիս 500 կիբեր հարձակում է իրականացել ՆԱՏՕ-ի օբյեկտների դեմ; Դա ցույց է տալիս ,որ 2015 թվականի համեմատությամբ այդ կազմակերպության դեմ կիբերհարձակումների քանակը 60 տոկոսով ավելացել է:

«ՆԱՏՕ-ի դեմ ուղղված կիբեր հարձակումները կարող են վնասել կազմակերպության պաշտպանական համակարգերը և զինված ուժերի գործունեությունը»,ասել է Յենս Ստոլտենբերգը: 

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և արևմուտքը  կիբեր հարձակումներն առավելաբար վերագրում են Ռուսաստանին, Կրեմլի պաշտոնյաները խստորեն հերքում են այդ մեղադրանքը: