Մամուլի տեսություն 20-01-2017
Ամերիկացիներին կոչ ենք անում ՆԱՏՕ-ի նկատմամբ որդեգրել չափավորական քաղաքականություն:
«Ղոդս»
Գերմանիայի ՊՆ-ը նախազգուշացրել է Թրամփին
Գերմանիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի նորընտիր նախագահին խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ի նկատմամբ որդեգրել թափանցիկ քաղաքականություն:
Գերմանիայի պաշտպանության նախարար ` Ուրսուլա վան դեր Լեյենը տեղեկացրել է չնայած Դոնալդ Թրամփի ընդդիմությանը, ռազմական բյուջեի բարձրացման մասին: Դա իրականացվում է ՆԱՏՕ-ի ծախսային նպատակների շրջանակում : Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին խորհուրդ է տվել արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել չափավորական քաղաքականություն:
Ուրսուլա վան դեր Լեյենը նշել է.-«Ամերիկացիներին կոչ ենք անում ՆԱՏՕ-ի նկատմամբ որդեգրել չափավորական քաղաքականություն, հայտնելով իրենց քաղաքականության իրական նպատակների մասին: Մենք ճիշտ ուղղությամբ ենք քայլում, սակայն չենք կարող ընդամենը մեկ տարվա համար ծրագրեր մշակել»:
Վերլուծաբանների կարծիքով, Գերմանիայի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը որակվում է ՆԱՏՕ-ի հնամաշ լինելու մասին Թրամփի վերջին հայտարարության դեմ ուղղված քայլ:
«Ալիք»
Նալբանդյանը և Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին
Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար ՝ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովին:
Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարներիմիձև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի ՝ առաջիկանում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՝ Վիեննայում և Սանկ-Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:
ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:
«Ռեսալաթ»
ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի ռազմավարությունը
BREXIT-ը շարունակում է մնալ եվրոպացիների մեծ թնջուկը: պարզ չէ, թե լոնդոնն ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու ԵՄ-ից դուրս գալուց առաջ: Բրիտանիայի վարչապետի վերջին արտահայտությունները ոչ միայն չեն պարզաբանել հարցը, այլև ավելի են խճճել ստեղծված իրավիճակը: Հարկ է նշել, որ անցյալ տարի բրիտանացիները մասնակցեցին հանրաքվեի ՝ քվեարկելով ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին, սակայն մինչ օրս չի սկսվել այդ պրոցեսը : Դա այն դեպքում, երբ որոշված էր մինչև 2017 թվականի մարտի վերջը սկսել նախնական աշխատանքները:
Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը լուսաբանել է BREXIT-ի հարցում իր կառավարության մարտավարությունը: Նրա խոսքերով, BREXIT-ը պետք է կարողանա Եվրամիության անդամ երկրների և Բրիտանիայի միջև ազատ առևտրի հնարավորություն ստեղծի: «Բրիտանիան չի ձգտում ԵՄ-ում համեմատական անդամակցությանը, այլև Լոնդոնն ունենալու է առևտրի մոդել, որին նախկինում հետևում էին մյուս երկրները».-ասել է Թերեզա Մեյը:
Մեյը նկատել է , որ Եվրոպայի հաջողությունը պայմանավորված է Բրիտանիայի շահերի պաշտպանությամբ: Բրիտանիայի վարչապետն ինքը եղել է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու ընդդիմադիրներից մեկը, ինչն էլ բարդություններ է առաջացնելու: Սակայն նախագծի կողմնակիցներից է Բրիտանիայի պահպանողական ԱԳ նախարարը:
Galatv.am
Պուտինը նվաճում է ամերիկյան մտքերը, եւ անգամ սրտերը. Bloomberg
«Pew Research Center կազմակերպության տվյալներով, ամերիկացիների 90%-ը «Ռուսաստանի ազդեցությունն ու հզորությունը» համարում է իրական սպառնալիք, 72%-ը համոզված է, որ հենց ռուսաստանցիներն են կոտրել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի եւ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգերը, 64%-ը վստահ է, որ հենց նրանք են կիբերհարձակումների հեղինակները»,- Bloomberg-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին:
«Արդյո՞ք դա նշանակում է, որ ամերիկացիների մեծամասնությունը չարությամբ է լցված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ եւ ցանկանում է պատժել Ռուսաստանին: Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ դա բոլորովին այդպես չէ: Օբամայի հակառուսաստանյան պատժամիջոցները եւ Պուտինին պախարակելու փորձերը հանգեցրել են հակառակ էֆեկտի»,-նշում է հոդվածագիրը:
«Pew Research Center-ի հարցումների համաձայն, Պուտինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցող ամերիկացիների թիվն աճել է՝ շնորհիվ հանրապետականների շրջանում դրական տեսլական ունեցողների թվի ավելացման: Անշուշտ դա ոչ թե սեր է, այլ զուսպ հարգանքի զգացում:
Washington Post-ի եւ ABC News-ի կատարած հարցումների համաձայն, ամերիկացիների 40%-ը կարծում է, որ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ մոտեցում է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ, իսկ սպիտակամորթ քաղաքացիների 52%-ն է համամիտ այդ մոտեցմանը»:
«Ամենայն հավանականությամբ, Թրամփը ստացել է հանրապետականների համաձայնությունը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանը բարեկամ երկիր չէ, սակայն իրենց ընտրությունը կատարում են հօգուտ բանակցությունների, եւ ոչ անհաշտ դիմակայության: Հնարավոր է, որ միջուկային տերության կարգավիճակը որոշակի հարգանք է ներշնչում Ռուսաստանի հանդեպ, հատկապես հաշվի առնելով այն, որ Պուտինի ռազմարշավները հիմնականում հաջող ավարտ են ունենում: Հնարավոր է, որ իշխանափոխությունը Ռուսաստանում թվաց բացարձակ ոչ իրատեսական առաջադրանք»:
«Միգուցե սա լավագույն տարբերակն է. երկարատեւ հեռանկարում Պուտինի համար շատ ավելի բարդ կլինի տանել Արեւմուտքի հետ կառուցողական հարաբերությունները, քան նրա հետ ինտենսիվ մրցակցությունը: Արժե հիշատակել, որ Խորհրդային Միությունը փլուզվեց այն պահին, երբ նրա հարաբերություններն Արեւմուտքի հետ բարեկամական էին, ինչպես երբեւէ»,- եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Bloomberg
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
Armedia.am
Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին նոր նշանակություն կհաղորդի Հայաստանին ԵԱՏՄ կազմում
Լիլիա Ամիրխանյան
Հունվարի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվեց, որ ԵԱՏՄ հավանության է արժանացրել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը: Նշենք, որ Հայաստանն Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը ԵԱՏՄ-ում բարձրացրել էր նախորդ տարվա վերջին:
Հասկանալի է, որ ցանկացած միությունում, որևիցէ սեփական նախաձեռնության հավանությանն արժանանալու համար, ցանկացած երկիր պետք է ամուր դիրքեր ունենա: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է ունենալ համախառն դրական ցուցիչներ ապահովողի դերակատարություն, ինչն էլ հիմք կհանդիսանա ենթադրելու, որ այդ կողմի առաջարկությունները կարող են բխել միության համընդհանուր շահերից:
Հայաստանի համար 2016թ.-ն այդ առումով բավական բեղմնավոր տարի էր: Եթե միայն համադրենք մի քանի ցուցանիշներ, որոնք կարողացան ապահովել ԵԱՏՄ տնտեսական աշխուժություն, կստացվի, որ Հայաստանն ունի իր հստակ դերակատարությունն այդ հարցում: Դրանցից թերևս մի քանիսը. արդյունաբերության միջին 4.7 տոկոսանոց աճն, այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում այդ ցուցանիշը բռնել էր անկման ուղին, ԵԱՏՄ առևտրաշրջանառության համախառն ծավալում (առավելապես արտահանման մասով) Հայաստանի գրանցած կտրուկ աճն այն դեպքում, երբ միության մյուս երկրների մոտ ցուցանիշի զգալի փոփոխություն չի նկատվել: Այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանը միության ներսում շնչող և մակրոտնտեսական ցուցանիշների առումով ֆոն փոխող երկիր է: Այդ մասին, ի դեպ, հայտնել է նաև Վալովայան՝ նշելով, որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը նախորդ տարի ավելացել է 156 տոկոսով, ընդ որում՝ ոչ միայն դեպի ՌԴ, այլև՝ Միության մյուս երկրներ:
Վերադառնալով հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ԵԱՏՄ-ի հայտնած աջակցության թեմային, կարելի է ասել, որ սա միաժամանակ երկու կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Մի կողմից մեծ խթան կհանդիսանա հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համար՝ էներգետիկայի դաշտից տեղափոխելով համագործակցությունը նաև այլ հարթություններ: Մյուս կողմից, կարծես թե, առավել առարկայական կդառնա տարածաշրջանում ԵԱՏՄ կշիռը մեծացնելու գործընթացում ՀՀ դերը, այդ թվում նաև՝ Իրանը-ԵԱՏՄ սերտ համագործակցությունն ապահովելու միջոցով: