Մեքսիկան հակադարձել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i52691-Մեքսիկան_հակադարձել_է_Սիոնիստական_ռեժիմի_վարչապետի_հայտարարությանը
Մեքսիկայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետն աջակցել է ԱՄՆ-ի հետ սահմանային գոտում արգելապատնեշի կառուցման ծրագրին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 29, 2017 09:02 Asia/Tehran
  • Մեքսիկան հակադարձել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությանը

Մեքսիկայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետն աջակցել է ԱՄՆ-ի հետ սահմանային գոտում արգելապատնեշի կառուցման ծրագրին:

«Sputnik» գործակալության հաղորդման համաձայն, Մեքսիկայի ԱԳ նախարար ՝ Քլոդիա Ռուիս Մասիոն դատապարտել է իր երկրի և ԱՄՆ-ի սահմանագծում պատնեշ կառուցելու Թրամփի որոշմանը Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուի ցուցաբերած աջակցությունը:

Մեքսիկայի հրեական համայնքի կենտրոնական հանձնախումբը մի հաղորդագրություն տարածելով, դատապարտել է Նեթանյահուի խոսքերը:

Նեթանյահուի սադրիչ հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ 2002 թվականից ի վեր  պաղեստինյան տարածքների օկուպացման և ավանաշինության աշխատանքներն ընդլայնելու նպատակով, Իսրայելի ռեժիմը Հորդանան գետի արևմտյան ափին պատնեշ  է կառուցել:

Չորեքշաբթի երեկոյան Թրամփը պաշտոնապես ստորագրեց Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին հրամանագիրը: Դա կատարվում է անօրինական գաղթականների մուտքը երկիր կանխելու նպատակով: