Բիլ Գեյթսը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը
https://parstoday.ir/hy/news/world-i52987-Բիլ_Գեյթսը_կարող_է_դառնալ_աշխարհի_առաջին_տրիլիոնատերը
Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը եկող 25 տարում կարող է ֆինանսական նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով աշխարհում առաջին տրիլիոնատերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 11:30 Asia/Tehran
  • Բիլ Գեյթսը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը

Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը եկող 25 տարում կարող է ֆինանսական նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով աշխարհում առաջին տրիլիոնատերը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Microsoft-ի համահիմնադիրը ներկայում ունի 85 մլրդ դոլար, և եթե նրա կարողությունը շարունակի ավելանալ անցած տասնամյակի ցուցանիշներով, ապա 25 տարուց Գեյթսի կարողությունը կհասնի 1 տրիլիոն դոլարի:

Նման կանխատեսմամբ է հանդես եկել աշխարհում աղքատության և անհավասարության հարցերով զբաղվող Oxfam միջազգային կազմակերպությունը, որի հաշվարկի համաձայն՝ աշխարհի 8 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար է մոլորակի բնակիչներից 3.5 մլրդ-ի ընդհանուր կարողությանը:

Tert.am