Լոնդոնաբնակ պատմաբանը հայտնաբերել է հին հայերենով գրված Մակեդոնացու կտակը
https://parstoday.ir/hy/news/world-i52997-Լոնդոնաբնակ_պատմաբանը_հայտնաբերել_է_հին_հայերենով_գրված_Մակեդոնացու_կտակը
Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 12:13 Asia/Tehran
  • Լոնդոնաբնակ պատմաբանը հայտնաբերել է հին հայերենով գրված Մակեդոնացու կտակը

Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը:

The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը, որը գրված է հին հայերենով:

Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ապա ծրագրերը կայսրության վերաբերյալ, ինչպես նաև հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը ոչ մեկ չի թաքցրել, այն հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վեպը) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Նշվում է, որ պատմությունները գրի են առնվել նրա մահից շուրջ 100 տարի անց:

1in.am