Հայտնի են դարձել ներգաղթյալների համար ամենաանվտանգ երկրները
Ներգաղթյալների գրանցման հարցերով զբաղվող InterNations միջազգային ընկերությունը նշել է, թե որոնք են ամենաանվտանգ երկրները ներգաղթյալների համար:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ընկերության փորձագետները հարցում են իրականացրել ավելի քան տարբեր ազգություններ ներկայացնող 14 000 ներգաղթյալների շրջանում: Նրանց խնդրել են գնահատել կարիերային հեռանկարները, կյանքի որակը, տեղի բնակիչների վերաբերմունքը և աշխատանքային պայմանները, սակայն առաջնային կարևորության չափանիշ է հանդիսացել անվտանգությունը:
Այսպիսով, մասնագետները պարզել են, որ ամենաանվտանգ երկիրը ներգաղթյալների կյանքի համար Լյուքսեմբուրգն է: Երկրորդ տեղում է հայտնվել Սինգապուրը, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Ճապոնիան:
Ամենաանվտանգ երկրների առաջատար տասնյակում հայտնվել են նաև Կանադան, Մալթան, Շվեյցարիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Թայվանը:
Tert.am