Բրիտանիան հովանավորում է ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i53491-Բրիտանիան_հովանավորում_է_ՀԳՀԾ_ն
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հովանավորում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 08:41 Asia/Tehran
  • Բրիտանիան հովանավորում է ՀԳՀԾ-ն

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հովանավորում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Լոնդոնում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյն ասել է.«Բրիտանիան հովանավորում է Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունը»:

Կիրակի երեկոյան, նախքան Լոնդոն ուղևորվելը, Նեթանյահուն ասել էր, որ Բրիտանիայի կառավարությունից խնդրելու է Իրանի դեմ «միացյալ ճակատ» կազմել:

Նեթանյահուի Բրիտանիա այցելության հետ միաժամանակ, Պաղեստինի ժողովրդի տասնյակ հովանավորներ Լոնդոնում վարչապետի շենքի մոտակայքում բողոքի ակցիա են անցկացրել այդ այցի դեմ: