Դոնալդ Տուսկ. Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է
Փետրվար 07, 2017 09:03 Asia/Tehran
Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Մենք քննարկել ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,– ասել է նա։
Տուսկի խոսքով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Դոնալդ Տուսկն ասել է, որ ԵՄ–ն շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել միջնորդ ջանքերին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին։
News.am
Պիտակ